Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Դարչինը կանխարգելում է շաքարախտը

Դարչինը կանխարգելում է շաքարախտը

Դարչինը հայտնի է որպես համեմունք կամ քաղցրավենիքային հավելում: Իրականում դարչինն օժտված է բազմաթիվ օգտակար ու բուժիչ հատկություններով: Այն կարող է օգտակար լինել, օրինակ` շաքարային դիաբետի, մրսածության, սննդային խանգարումների, զարկերակային բարձր ճնշման եւ այլ հիվանդությունների դեպքում:

 

Դարչինը պատկանում է դափնիների դասին, որի բարձրությունը հասնում է 18 մետրի: Այս ծառի կեղեւից հնում համեմունք էին ստանում, որը առեւտրականների շրջանում լայն տարածում ուներ, եւ դրա պատրաստման ձեւը խիստ գաղտնի էր պահվում: Գոյություն ունի դարչինի 4 տեսակ, բայց ամենահայտնի տեսակը թերեւս ցեյլոնականն է:

 

Դեռեւս հին ժամանակներում դարչինի բուժիչ հատկությունների մասին հայտնի է եղել Հարավ-Արեւելյան Ասիայում` Չինաստանում, Ինդոնեզիայում, Ցեյլոնում եւ այլուր: 16-րդ դարում, երբ պորտուգալացիները եկան Ցեյլոն, որպես աղանդերային համեմունք` դարչինով սկսեցին հետաքրքրվել նաեւ եվրոպացիները:

 

Ավանդական չինական բժշկության մեջ այն գործածվել է որպես բուժիչ միջոց՝ մրսածության, փորլուծության, սրտխառնոցի, ցավոտ դաշտանների դեմ: Ապացուցված է, որ դարչինը ոչ միայն բարելավում է նյութափոխանակությունը եւ ամրապնդում ստամոքսի աշխատանքը, այլեւ շաքարախտի կանխարգելման համար է արդյունավետ միջոց հանդիսանում: Խորհուրդ է տրվում այդ համեմունքից օրական օգտագործել 1/4 թեյի գդալ` ավելացնելով հյութի, թեյի, սուրճի կամ ինչ-որ այլ ուտեստի մեջ:

 

Բացի այդ, կենդանիների վրա կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ դարչինը նաեւ օժտված է հակաբակտերիալ ու հակասնկային հատկություններով: Այն օգտակար է հատկապես Candida Albicans սնկի բուժման դեպքում: Նաեւ թեյի լավ բաղադրատոմս են առաջարկում, որը բուժիչ նշանակություն ունի: Անհրաժեշտ է վերցնել դարչինի փոշին եւ մեղրը` 1:2 հարաբերությամբ: Տաք եռջուրը լցնել դարչինի վրա, կես ժամ թողնել ու ավելացնել մեղրը, դնել սառնարանում` թողնելով մինչեւ առավոտ: Բուժիչ թեյն արդեն առավոտյան պատրաստ է լինում: Նախաճաշից առաջ պետք է խմել կեսը, մյուս կեսը` երեկոյան քնելուց առաջ:

 

Այնուամենայնիվ, մասնագետները խորհուրդ չեն տալիս դարչինն օգտագործել, օրինակ, բուլկիների ու, ասենք, խնձորի կարկանդակի հետ, քանի որ դրանց մեջ շատ է ճարպերի ու շաքարի քանակը: Ավելի լավ է դարչինն ավելացնել այլ օգտակար մթերքների մեջ, օրինակ` հյութի հետ խառնել:

 

Դարչինը շատ արագ իջեցնում է զարկերակային ճնշումը: Դրա համար անհրաժեշտ է 1 բաժակ մածունին ավելացնել 0,5 թեյի գդալ դարչին եւ ուտել: Արդյունքը շատ արագ է զգացվում:

Հեղինակ. Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ
Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Ashkhen

29.01.2016

Arden shaqarayin diabet unenalu depqum karelin e ogtagorcel darchin.Karogh e ayn ijecnel shaqari parunakutyun@ aryan mej?

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ